2 սեպտեմբերի 2020 - 12:10 AMT
150 մլն դրամ «Էրեբունի-Երևան» տոնից՝ 2 թատրոնի վերանորոգմանը

Երևանի օրվան նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության 2020-ի բյուջեի մոտ 80%-ը՝ 150 միլիոն դրամ կուղղվի համայնքապատկան երկու թատրոնի վերազինմանն ու վերանորոգմանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Գումարով կվերանորոգվեն Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնը։ Դրանք վաղուց նորոգման կարիք ունեն։

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որն արդեն վերանորոգված ու նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված շուտով կվերսկսի իր աշխատանքը։