2 սեպտեմբերի 2020 - 13:42 AMT
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք կա

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 7 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 5-ը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից են, նախորդ օրը Ստեփանակերտ քաղաքում հաստատված դեպքի շփման շրջանակից, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամամանակ իրականացված հետազոտության արդյունքում։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 295 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում` 28, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 362 նմուշառում է իրականացվել:

Համավարակի բռնկումից ի վեր կատարվել է 10,897 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 2 դեպք է գրանցվել` հիվանդների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։