2 սեպտեմբերի 2020 - 18:58 AMT
«Պոպոքջարդիչ» Nokia 3310-ն արդեն 20 տարեկան է

Nokia 3310 բջջային հեռախոսը թողարկվել է 2000 թվականի սեպտեմբերին և 2020-ին բոլորում է իր 20 ամյակը։ Այն պատմության մեջ ամենահաջողված հեռախոսային մոդելներից է։ Ընդհանուր դրանից վաճառվել է 126 մլն օրինակ։

Արտադրությունից հանվել է 2005-ին, թարմացված տարբերակը ներկայացվել է 2017-ի փետրվարին։

Այն կշռում էր 133 գրամ։ Աշխատել է Nokia OS օպերացիոն համակարգով։

Բջջայինը հայտնի է իր ամրությամբ և դրա շնորհիվ դարձել է մեմերի հերոս։ Հայկական տիրույթում այն անվանում են «պոպոքջարդիչ»։

Nokia 3310-ն իսկապես իր ժամանակի «հսկան» էր: Ըստ Techradar-ի` եթե չգիտեք մեկին, ով ուներ այս հեռախոսից, կվիճարկեն, որ դուք ապրում էիք լուսնի վրա կամ Անտարկտիդայի ամենախորքերում: