Հայաստանի կառավարությունը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և արվարձաններում ապրող արդեն 300 սիրիահայ ընտանիքի օգնություն է տրամադրել։ Հերթը ևս 4750 ընտանիքինն է։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը Սիրիայում կարիքավոր հայ ընտանիքներին $100,000-ի օգնություն է հատկացրել ԱԳՆ բյուջետային խնայողություններից։
Սիրիայում 2011 թվականից քաղաքացիական պատերազմ է ընթանում, կռվում են տարբեր զինված խմբավորումներ, օտարերկրյա ուժեր և դրանցից հովանավորվող խմբեր և կառավարական զորքերը։ Հայկական համայնքը նույնպես պատերազմի տարիներին տուժել է, բազմաթիվ սիրիահայեր ստիպված են եղել ներգաղթել Հայաստան։