3 սեպտեմբերի 2020 - 12:54 AMT
Պետք չէ դիմակը փոխարինել դիմային վահաններով․ Կարելի է համադրել

Չի կարելի դիմակները փոխարինել դիմային վահաններով՝ որպես վիրուսի տարածման դեմ պաշտպանիչ միջոց։ Պատճատը դրա ազդեցության մասին գիտական հետազոտությունների բացակայությունն է, ըստ այդմ՝ ապացուցված չէ, որ այն կարողանում է պաշտպանել մարդուն վիրուսի կաթիլներն ուրիշներին փոխանցելուց։ Այս մասին գրում է Associated Press-ը։

Փոխարենը այն կարելի է օգտագործել որպես հավելում դիմակին։ Այն առավելություններ է տալիս․ պաշտպանում է աչքերը և խոչընդոտում դեմքին դիպչելուն։

Բազմակի օգտագործման դիմային վահաններն ամեն անգամ դնելիս պետք է լվանալ։ Նաև պետք է լվանալ ձեռքերը դրանք դնելուց առաջ և հետո, այդ ընթացքում չդիպչել դեմքին։

Կորոնավիրուսի դեմ տարածման պայքարի հիմնական միջոցներից մեկը դիմակ կրելու պահանջն է։ Սեպտեմբերի 3-ի դրությամբ կորանավիրուսի դեպքերն աշխարհում անցել են 26 մլն-ից, առողջացածները՝ 17․2 մլն-ից, իսկ մահացածները՝ 863,000-ից։