Ճապոնիայի ջրերում բեռնատար նավ է խորտակվել՝ 43-հոգանոց անձնակազմով և 6000 գլուխ խոշոր եղջերավոր անասունով։ Պատճառը Մայսակ թայֆունի հետևանքով փոթորկված ծովում նավի շարժիչը կորցնելն է, գրում է The Guardian-ը։
Այն մինչև թայֆունի ալիքի հարվածելը, շրջվել է ջրի մեջ։
Միակ փրկվածը պատմում է, որ իրենց հրամայել են հագնել անվտանգության բաճկոնները, նա թռել է ծովը և մինչև իրեն փրկելը չի տեսել նավի անձնակազմից այլ մարդկանց։ Անձնակազմի անդամները համարվում են անհետ կորած։
Սեպտեմբերի 1-ին Չինաստանը հայտարարել էր, որ Մայսակը սաստկացել է մինչև սուպերթայֆունի աստիճան և դարձել 2020-ի ամենաուժեղ արևադարձային ցիկլոնն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: