3 սեպտեմբերի 2020 - 17:54 AMT
Կրակոցներ ու վիրավորներ Երևանի շենքերից մեկի խաղահրապարակում

Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակում ցերեկվա ժամերին հրաձգություն է եղել։ Դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և հողաթափեր:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նախնական տեղեկություններով հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ։

Վիրավորներից երկուսը «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիներն են:

Դեպքի վայր է գնացել Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը։ Տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները:

Փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, զինամթերք իրացնելու հոդվածների հատկանիշներով: