4 սեպտեմբերի 2020 - 13:46 AMT
Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Սերենա Ուիլյամսին

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը չի անցել ԱՄՆ Բաց առաջնության երրորդ շրջան։ Երկրորդ շրջանում նա պարտվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսին։

Վերջինս 23 անգամ ճանաչվել է US Open-ի հաղթող, գրում է Gazeta.ru-ն։

Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:4 հաշվով՝ հօգուտ ամերիկուհու։

Ուիլյամսի հաջորդ հանդիպումը US Open-ում իր հայրենակից Սլոան Սթիվենսի հետ է։

Մարգարիտա Գասպարյանն ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում հաղթել էր օլիմպիական չեմպիոն պուերտոռիկացի Մոնիկա Պյուիգին։