Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,649-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 188-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ապաքինվել է ևս 566 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 39,823 է, փաստացի բուժվողներինը՝ 3656 է։
Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 895 դեպք կա, այլ պատճառով՝ 275։
Մեկ օրում թեստավորվել է 2166 մարդ։ Ընդհանուր առմամբ, 215,810 թեստ է արվել։