Բեռալուսում հատկապես խոշոր չափերի յուրացում կատարելու կասկածանքով PandaDoc IT ընկերության չորս թոփ-մենեջեր ձերբակալվել է երկու ամսով։ Ենթադրվում է, որ սա քաղաքական հետապնդում է։ Այս մասին փոխանցում է Tjournal հարթակը։
PandaDoc-ը պահանջել է «անհապաղ ազատ արձակել» գործընկերներին, կարճել գործը, «թույլատրել ընկերությանը նորմալ աշխատել և եկամուտներ բերել, այդ թվում ՝ պետությանը»: Հակառակ դեպքում, այն կդադարի աշխատել Բելառուսում։
Ընկերությունում կարծում են, որ նման «ռեպրեսիաները» իրականացվում են «հիմնադիրների նախաձեռնությունը ճնշելու և կասեցնելու համար»։ Նրանք դրամահավաք էին սկսել անվտանգության այն պաշտոնյաներին օգնելու համար, որոնք ցույցերի ժամանակ որոշեցին թողնել աշխատանքը:
Սեպտեմբերի 2-ին PandaDoc-ի Մինսկի գրասենյակ էին եկել ազգային անվտանգության ծառայության սպաները` խուզարկության նպատակով:
Օգոստոսի 10-ի Բելառուսում նախագահական ընտրություններից հետո հակակառավարական բողոքի ցույցեր են։ Ընդդիմադիրները մեղադրում են երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ընտրությունները կեղծելու համար։