7 սեպտեմբերի 2020 - 11:03 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան ևս 3 դեպք կա, ապաքինվել է 32 պացիենտ

Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,845-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը՝ սեպտեմբերի 6-ը, կիրակի էր և ախտորոշիչ լաբորատորիաներից շատերը չեն աշխատել։

Ապաքինվել է ևս 32 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 40,121 է, փաստացի բուժվողներինը՝ 3549 է։

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 900 դեպք կա, այլ պատճառով՝ 275։

Մեկ օրում թեստավորվել է 1038 մարդ։ Ընդհանուր առմամբ, 219,177 թեստ է արվել։