7 սեպտեմբերի 2020 - 18:22 AMT
Մինչև XXI դ. ավարտը կաթնասունների 558 տեսակ կարող է վերանալ

Մինչև XXI դարի ավարտը կաթնասունների 558 տեսակ կարող է վերանալ։ Գյոտեբորգի համալսարանի, Լոնդոնի Կենդանաբանական ընկերակցության և Շվեյցարիայի Ֆրիբուրի համալսարանի գիտնականները կանախտեսումներ են արել անհետացող տեսակների վերաբերյալ, որոնց մեծ մասը տեղի է ունենում մարդու մեղքով։

Այժմ մոլորակի վրա մոտ 5700 տեսակի կաթնասուն կա։ Ըստ գիտնականների՝ մինչ օրս առնվազ 351 տեսակ է անհետացել՝ 80-ի մասին հայտնի է պատմական աղբյուրներից , իսկ մյուսների մասին՝ պեղումների նյութերից և բրածոներից, գրում է National Geographic-ը։

Ըստ հեղինակների՝ արդի շրջանում տեսակների վերացման 96%-ն ավելի շատ կապված է մարդու գործունեության, քան կլիմայի փոփոխությունների հետ։