7 սեպտեմբերի 2020 - 19:22 AMT
Ադրբեջանում ապամոնտաժում են Ալիևներին քննադատողի 5 հարկանի տունը

Ադրբեջանում ապամոնտաժում են ընդդիմադիր հայացքներ ունեցող Գուրբան Մամեդովին պատկանող հինգ հարկանի տունը, որը, ըստ իշխանամետ մամուլի, կաշառք է ստացել երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատելու համար։

Ապամոնտաժումն արձանագրել են ադրբեջանական ընդդիմադիր Turan գործակալության լրագրողները, որոնց ոստիկանությունը բերման է ենթարկել արգելված վայրում նկարահանումներ անելու համար։ Ոստիկանությունը չի բացատրում՝ ինչու են այդ վայրում նկարահանումներն արգելված։

Ըստ աղբյուրի՝ իշխանամետ լրատվամիջոցները գրում են, թե Մամեդովը մեղադրվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևից և նախկին վարչապետ Ալի Հասանովից՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատելու նպատակով գումար ստանալու համար։

Այդ պատճառով էլ որոշել են որպես կաշառք ստացած տունը քանդել։