8 սեպտեմբերի 2020 - 11:05 AMT
V դիզայնով ինքնաթիռի նախատիպն օդ է բարձրացվել․ Այն դիզայնի հաշվին ավելի քիչ վառելիք կծախսի

KLM Royal Dutch Airlines ավիաընկերության ապագա ինքնաթիռի նախատիպն առաջին անգամ օդ է բարձրացել Գերմանիայում։ Այս ինքնաթիռը V տառի նման դիզայն ունի՝ դրա երկու թևը միաձուլվում է՝ կազմելով ինքնաթիռի ֆյուզելաժը։ Նոր դիզայնի շնորհիվ այն էկոլոգիապես ավելի մաքուր ինքնաթիռ է լինելու՝ դառնալով այլընտրանք ավանդականներին, հայտնում է Business Insider-ը։

Թռիչքը եղել է հեռակառավարվող, այս նախագծի վրա ինժեներներն աշխատել են երկու տարի։

Flying-V-ն տարբերվում է սովորական ինքնաթիռներից, նոր լուծումներով ֆյուզելաժը թույլ է տալիս ինքնաթիռին ավելի մեծ հեռավորություններ հաղթահարել ավելի քիչ վառելիքով։ Ըստ հետազոտությունների՝ նոր դիզայնը 20%-ով կկրճատի վառելիքի օգտագործումն աշխարհի առաջատար ինքնաթիռների համեմատ։