8 սեպտեմբերի 2020 - 12:35 AMT
Մեկ տեղի համար պարեկ դառնալու 3 դիմում կա

Նոր ձևավորվող պարեկային ծառայության համար դասընթացին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 1-ի դրությամբ դիմել է 2552 դիմորդ։ Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ոստիկանությունից։

Հոկտեմբերից կսկսի 5-ամսյա դասընթացը։ Ընդհանուր հատկացված է 770 տեղ։ Սա նշանակում է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ 1 տեղի համար մրցելու է առնվազն 3 դիմորդ։

2021-ից նախատեսվում է ՀՀ-ում ներդնել նոր պարեկային ծառայություն` Ոստիկանության համակարգի բարեփոխումների համատեքստում։