8 սեպտեմբերի 2020 - 12:37 AMT
«Տեքստային ռումբ»` WhatsApp-ում․ Հաքերների ստեղծած նամակը կարող է սպանել մեսենջերը

Համացանցային ֆորումներում կիբերհանցագործները սկսել են տարածել սիմվոլների համախումբ, որը կարելի է ուղարկել WhatsApp-ի ցանկացած օգտվողի և սպանել նրա մեսենջերն ու, հնարավոր է, նաև սմարթֆոնը, փոխանցում է Live24-ը։

Խնդրին կարող են բախվել ինչպես iOS-ով, այնպես էլ Android-ով աշխատող գաջեթները։

«Տեքստային ռումբը» տառերի, թվերի և սիմվոլների իմաստ չարտահայտող շարք է, միայն թե նման համադրությունը մեսենջերը չի ընկալում։

Պաշտպանվել այդ խոցելիությունից հավելվածը կարող է, երբ օգտատիրոջ մոտ սահմանափակված է անծանոթ կոնտակտներից նամակներ ստանալու հնարավորությունը։

WhatsApp-ում նման նամակը կարդալուց հետո սմարթֆոնը պարզապես դադարում է աշխատել, խնդրից ազատվել հնարավոր է՝ հավելվածը ջնջելով կամ բրաուզերով ամբողջ նամակագրությունը ջնջելով։