8 սեպտեմբերի 2020 - 18:16 AMT
Ֆրանսիայի նախագահը Աստրիդ Փանոսյանին պարգևատրել է ազգային շքանշանով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախկին խորհրդական Աստրիդ Փանոսյանին պարգևատրել է «Վաստակի համար» ազգային շքանշանով:

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

​Փանոսյանը «Առաջ Հանրապետություն» կենտրոնամետ լիբերալ քաղաքական կուսակցության հիմնադիրն է, նաև Unibail-Rodamco SE կոմերցիոն անշարժ գույքով զբաղվող ընկերության գործադիր տնօրենը։ Նա եղել է նախագահ Մակրոնի, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարի խորհրդականը։