ԱՄՆ-ում հեռարձակվող «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up With the Kardashians) ռեալիթի հեռուստաշոուն փակվում է։ Այդ մասին Instagram-ի իր էջում տեղեկացրել է Քիմ Քարդաշյանը։
Նա գրել է, որ ընտանիքը ծանր սրտով է կայացրել այս դժվարին որոշումը։
«14 տարվա եթերից հետո երախտապարտ ենք բոլորին, ովքեր հետևել և դիտել են մեզ այս տարիներին՝ և լավ, և վատ ժամանակներում։ Մենք մշտապես երախտապարտ կլինենք նրանց, ովքեր դերակատարում են ունեցել մեր կարիերայի կայացման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,- ասվում է գրառման մեջ։
«Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուն հեռարձակվել է 14 տարի, 20 եթերաշրջան է ունեցել և հարյուրավոր էպիզոդներ։ Վերջին եթերաշրջանը կցուցադրվի 2021 թվականի սկզբին։
Քիմ Քարդաշյանը Keeping Up With the Kardashians հեռուստատեսային շոում նկարահանվում է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ։