Հայ գրող Րաֆֆու «Խենթ» վեպի նոր և ամբողջական թարգմանությունը կհրատարակվի 2020-ի նոյեմբերին։ Այս մասին հայտնում է Sophene հայկական գրադարանը Twitter-ում։
Նշվում է, որ թարգմանելու որոշումը կապված էր ընթերցողների պահանջի հետ։ Թարգմանությունը հասցնելու են գրքի 140-ամյակին։
Դրա վրա աշխատել են Քիմբերլի ՄըքՖարլեյնը և Բեյոն Միլոյանը։
Նախորդ դարում գիրքը թարգմանվել է անգլերեն, սակայն, գրադարանի փոխանցմամբ, թարգմանությունը չի եղել լիարժեք և ունեցել է սյուժետային փոփոխություններ։
Վեպը հրատարակվել է 1881-ին, արտացոլում է հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը՝ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների համատեքստում։ Գլխավոր հերոսը Վարդանն է, ում նախատիպը ռուսական բանակի գնդապետ Սամսոն Տեր-Պողոսյանն է։