9 սեպտեմբերի 2020 - 11:43 AMT
Երևանում շրջածախ առևտուրը կիրականացվի բացառապես ձեռքից և ՀԴՄ-ի տրամադրմամբ

Երևանի ավագանին սեպտեմբերի 8-ի նիստում սահմանել է, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլն) շրջածախ առևտրով զբաղվողները պետք է ՀԴՄ տրամադրեն գնորդին։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից:

Սահմանվել են նաև շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և դրա իրականացման թույլատրելի վայրերը։

Որոշման համաձայն, շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։