Հայտնի 100 նկարիչ իրենց գործերը նվիրաբերել են հօգուտ փախստականների։ Բոննի Գեղարվեստի թանգարանի նկուղում բացվել է Heart - 100 artists. 1 mission (100 արվեստագետի սիրտ՝ 1 առաքելություն) բարեգործական ցուցահանդես-վիճակահանությունը։
Ներկայացված են լուսանկարներ, նկարներ, կտավներ և փոքր քանդակներ, որոնք նվիրաբերվել են Բոննի UNO Flüchtlingshilfe կազմակերպությանը, որը ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության գործընկերն է, գրում է Deutsche Welle-ն։
Իրենց գործերը ներկայացրած արվեստագետների թվում եմ հայտնի ամերկացի նկարիչ-նեոկոնցեպտուալիստ Ջեննի Հոլցերը, գերմանացիներ Յոհեն Հերցը, Տունե Միլդսը, Անսելմ Կիֆերը, դանիացի նկարիչ Օլաֆուր Էլիասոնը, Բրիտանիայում բնակվող հնդիկ քանդակագործ Անիշ Կապուրն ու այլոք։
Յուրաքանչյուրը կարող է մասնակցել խաղարկությանը՝ գնելով 1 կամ մի քանի տոմս մինչև 40 եվրո արժողությամբ։ Տոմս գնելով՝ խաղարկության մասնակիցները կարող են շահել այս կամ այն արվեստի գործը։