10 սեպտեմբերի 2020 - 10:22 AMT
Երևանի շատրվանները կվերագործարկվեն

Երևանի շատրվաններն ու ջրավազանները կվերագործարկվեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին` ժամը 17:00-ից հետո հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանի և 8 ջրավազանի վերագործարկումը»,- ասվում է գրառման մեջ:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020-ին Երևանի շատրվանները չեն գործել։