Սեպտեմբերի 10-ի գիշերը անտառային հրդեհները Սան Ֆրանցիսկոյի, Վաշինգտոնի, Կոլորադոյի, Օրեգոնի երկինքն ամբողջությամբ նարնջագույն է դարձել, տեղ-տեղ՝ կարմիր։
Պատճառը հրդեհների պատճառով օդ արտանետված մուրը, մոխիրն ու ծուխն են:
Մինչ օրս նահանգում ընդհանուր հրդեհներից այրվել է ավելի քան 1 մլն հա տարածք։
Նշվում է, որ ծուխը խիստ վտանգավոր է մարդկանց առողջության համար։
Կալիֆոռնիայում հրդեհները բռնկվել են սեպտեմբերի 4-ին և 5-ին և գնալով ահագնացել ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով։ Ամբողջ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։
Մոտ 14000 հրշեջ ուղղաթիռների աջակցությամբ պայքարում է կրակի դեմ։ Հազարավոր մարդիկ տարհանվել են, կան նաև զոհեր։
Հրդեհների պատճառն անոմալ բարձր ջերմաստիճանն է․ տեղ-տեղ, սակայն, որոշ օջախներ ծագել են մարդկանց պատճառով․ այսպես, մի քանի խոշոր օրջախի պատճառը երեխայի սեռն իմանալու առիթով կազմակերպված տոնախմբությունների ժամանակ հրավառություններն էին։