10 սեպտեմբերի 2020 - 10:58 AMT
Ջուլֆալակյանին ԱԺ-ում կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը

Մանդատը վայր դրած ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը։

Ղահրամանյանը որն «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարն է:

2018-ի հուլիսին Նարեկ Ղահրամանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը վայր է դրել պատգամավորական մանդատը կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Այս մասին ինքը պատգամավորը հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում։