10 սեպտեմբերի 2020 - 11:33 AMT
TikTok-ն ամենաշատ բեռնված հավելվածն է աշխարհում

Չինական TikTok հավելվածն ամենապահանջված բջջային հավելվածն է դարձել աշխարհում 2020-ի օգոստոսի տվյալներով։ Այդ են վկայում Sensor Tower ծառայության տվյալները։

TikTok-ն առաջին տեղում է ներբեռնումների քանակով App Store-ում և Google Play-ում։

Ծառայությունը նշում է, որ 2020-ի օգոստոսին հավելվածը ներբեռնվել է 63․3 մլն անգամ։ Ընդ որում առավել հաճախ դա արել են Բրազիլիայի և Ինդոնեզիայի բնակիչները։

Ըստ հրապարակված վարկանիշի, App Store-ում երկրորդը Zoom հավելվածն է, իսկ Google Play-ում՝ TikTok-ի անալոգ Snack Video-ն։ Նրանց հաջողությունը բացատրվում է նրանով, որ չինական հավելվածը դժվարությունների է բախվել ԱՄՆ-ում, ինչպես նաև արգելափակված է եղել Հնդկաստանում։