Արցախում կորոնավիրուսի (Covid-19) 6 նոր դեպք է հաստատվել, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 323 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:
Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 97 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 12,599 փորձանմուշի հետազոտություն:
Արցախի պարետ և տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ երկիր ելումուտքի սահմանափակումները հանվել են։