Ալկոհոլային թունավորումից մահվան ևս 1 դեպք է գրանցվել, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը՝ մահվան ելքով:
Դեպքերից 29-ն արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:
Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում (ծանր վիճակում):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թունավորվածներից 4-ը կուրացել են։
Արձանագրված դեպքերից 28-ի դեպքւմ օգտագործվել է օղի, որը գնել են Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, որն իր հերթին այն գնել է Ջանֆիդա գյուղի բնակչից, 9-ը՝ օգտագործել են տարբեր դեղատներից գնված բժշկական սպիրտ, 9-ը՝ տարբեր տեսակի օղի (2-ը Արմավիրի մարզի տնական օղի):