10 սեպտեմբերի 2020 - 18:45 AMT
7․8 մլրդ մարդու Covid-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափով ապահովելու համար պետք կգա 8000 ինքնաթիռ

7.8 միլիարդ մարդու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափով ապահովելու համար կպահանջվի 8000 հատ Boeing 747 բեռնատար ինքնաթիռ։

Այս մասին, CNN փոխանցմամբ, հայտարարել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան՝ նշելով, որ լոգիստիկայի հետ կապված հարցերի պլանավորումն անհրաժեշտ է սկսել արդեն հիմա։

Լրատվամիջոցն ավելի վաղ գրել էր, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափը գուցե բավարար չլինի, յուրաքանչյուր մարդու պետք կլինի երկու դեղաչափ ներարկել։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր դե Ժունիակի խոսքով՝ Covid-19 պատվաստանյութերի անվտանգ առաքումը կդառնա դարի առաքելությունը ոլորտի համար։

Նա հորդորել է կառավարություններին ՝ նախաձեռնող դառնալ լոգիստիկ շղթայում գործակցության հարցում։

Սեպտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 27․8 մլն, առողջացածներինը՝ 18․7 մլն-ից։ Մահացել է 904,000-ից ավելի մարդ։