10 սեպտեմբերի 2020 - 19:12 AMT
Մահացել է դերասանուհի Դիանա Ռիգգը` «Գահերի Խաղի» Օլեննա Թիրելը

82 տարեկանում քաղցկեղից մահացել է բրիտանացի դերասանուհի Դիանա Ռիգգը։ Նա հայտնի է բրիտանական «Վրիժառուները» սերիալով, 007 գործակալի ընկերուհու դերով և «Գաղերի խաղը» ամերիկյան սերիալում Օլեննա Թիրելի դերով։

Նրա դուստրը հայտնել է, որ մահվան պատճառը մարտին ախտորոշված քաղցկեղն էր։ BBC-ն գրում է, որ դերասանուհին մահացել է տանը՝ ընտանիքի անդամներով շրջապատված։

Նա ծնվել էր 1937 թվականին, կարերիան սկսել էր 1950-ականներից։ «Ոսկե Գլոբուս» և «Էմմիի» մրցանակակիր է և բազմակի նոմինանտ։