11 սեպտեմբերի 2020 - 10:57 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 177 նոր դեպք կա և 4 մահ

Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,503-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 177-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 201 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41,434 է, փաստացի բուժվողներինը 2880 է։

Մահվան 4 դեպք է գրանցվել. 3-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 909 դեպք կա, այլ պատճառով՝ 280։

Մեկ օրում թեստավորվել է 3450 մարդ։ Ընդհանուր առմամբ, 281,259 թեստ է արվել։