11 սեպտեմբերի 2020 - 11:35 AMT
Օտտավայում ՀՀ անկախության օրը հայկական եռագույնը կբարձրացվի

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի քաղաքապետարանի առջև կբարձրացվի հայկական եռագույնը։ Դրոշի բարձրացման պաշտոնական արարողությանը կմասնակցի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը։

Կանադայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել արարողությանը՝ տեղական ժամանակով առավոտյան 09։00-ին։

Հայաստանն իր անկախության 29-ամյակը նշելու է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականին այդ օրը հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: