11 սեպտեմբերի 2020 - 13:19 AMT
Հռոմի պապ․ Սեքսից ու լավ կերակրից հաճույքն աստվածային է

Սիրելիի հետ սեռական ակտից ու լավ կերակրից ստացած հաճույքն աստվածային է, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի TerraFutura գրքին հղումով՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այն կաթոլիկական չէ, քրիստոնեական չէ, այն պարզապես աստվածային է»,- կարծում է Հռոմի պապը։

Հայրապետի խոսքով՝ եկեղեցին միշտ դատապարտել է անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը, սակայն միշտ ընդունել պարզը, մարդկայինն ու բարոյականը:

«Չափազանցված բարոյականությունը, որը ժխտում է զգացմունքները, քրիստոնեական ուղերձի թյուրըմբռնում է»,- նշել է Հռոմի պապը:

Նրա կարծիքով՝ ուտելու հաճույքը ծառայում է մարդուն առողջ լինելու համար, իսկ սեռական հաճույքը սերն ավելի գեղեցիկ է դարձնում և տեսակը շարունակելու երաշխիք է։