11 սեպտեմբերի 2020 - 18:10 AMT
Քրհեղինակություն Նորատուսցի Արան բերման է ենթարկվել

Քրեական հեղինակություն համարվող «Նորատուսցի Արան» (Արա Բանդուրյանը) բերման է ենթարկվել ոստիկանության Երևանի վարչություն, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Նորատուսցի Արա Բանդուրյանը ոստիկանություն բերման է ենթարկվել ապօրինի զենք ունենալու կասկածանքով։ Նյութեր են նախապատրաստվում»,- նշել են ոստիկանությունից։

Օգոստոսի վերջին Հայաստանում ձերբակալվել էին «օրենքով գողեր» Գևորգ Մելիքյանը (ավելի հայտնի է որպես Օշականցի Գևորիկ) և Անդրանիկ Սողոյանը (ավելի հայտնի է որպես Զապ):

2020-ի հունվարին ԱԺ-ն ընդունել է օրենք՝ համաձայն որի քրեական խմբավորման (բանդայի) ստեղծումը կպատժվի 5-10 տարվա ազատազրկմամբ։ Պատիժն ուժեղանում է, եթե խմբավորումը ստեղծի քրեական աշխարհի անձը , զինված ուժերի և ուժային այլ կառույցների ծառայողը, կամ պետական պաշտոնյան: