12 սեպտեմբերի 2020 - 11:22 AMT
Covid-19-ի 172 նոր դեպք՝ ՀՀ-ում․ Վիրուսից 3 մահ կա

Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբկորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 45,675-ի՝ նախորդ օվա համեմատ ավելանալով 172-ով, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Ապաքինվել է ևս 171 պացիենտ, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 41,605 է։

Մահվան երկու դեպք է գրանցվել՝ պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մեկ պացինետ ունեցել է կորոնավիրուս, սակայն մահվան պատճառն այլ է։

Ընդհանուր առմամբ վիրուսից մահվան դեպքերի թիվը ՀՀ-ում հասել է 911-ի, կորոնավիրուս ունեցող, սակայն այլ պատճառով մահացածների ընդհանուր թիվը 281 է:

Կորոնավիրուսից փաստացի բուժվում է 2878 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 234,631 թեստավորում: