12 սեպտեմբերի 2020 - 14:43 AMT
Վարորդականների փոխանակման կարգը չի փոխվելու

Վարորդական իրավունքի վկայականների հատկացման կարգի վերաբերյալ նախատեսվող օրենսդրական փոփոխություններից հետո վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվելու:

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես որակավորման քննության մասնակցելու կարիք չի լինելու:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները լրիվ աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև շաբաթ օրերին՝ սեպտեմբերի 12-ին, 19-ին, 26-ին և հոկտեմբերի 3-ին։