12 սեպտեմբերի 2020 - 16:07 AMT
ՄՏԿ-ն կշեղվի ուղեծրից՝ խուսափելու համար տիեզերական աղբի վերածված արբանյակի հետ բախումից

Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ուղեծիրը կհստակեցվի՝ խուսափելու համար ԱՄՆ տիեզերական սարքի հետ բախումից։ Այդ մասին ասվում է «Ռոսկոսմոսի» հայտարարության մեջ։

«Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի ժամանակով 02։23-ին կանխատեսվում է ՄՏԿ մերձեցումն ամերիկյան BRICSat-2 արբանյակի հետ, որը վերածվել է այսպես կոչված տիեզերական աղբի»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Ռոսկոսմոսի՝ մասնագետները հաստատում են, որ անհրաժեշտ է շեղվել՝ խուսափելու համար վտանգավոր դարձած օբյեկտի հետ բախումից։

BRICSat-2-ը կոմունիկացիոն փորձարարական արբանյակ է , որի օպերատորն ԱՄՆ ՌԾՈւ-ն է։ Այն ուղեծիր է դուրս բերվել 2019-ին SpaceX ընկերության Falcon Heavy հրթիռով։