12 սեպտեմբերի 2020 - 17:39 AMT
Կհիմնանորոգվի Ալավերդու երկու կամուրջ

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում հիմնովին կվերանորոգվի նաև Ալավերդու երկու կամուրջը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ բնակավայրի որոշ մասերում կնախագծվի լուսավորության նոր համակարգ։ Բացի այդ, Հաղպատ-Շնող տեղամասում 5.8 կմ նոր ջրագիծ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել։

Փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է ավտոճանապարհը հիմնանորոգող կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության աշխատանքային խմբի ղեկավարի հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքը։ Հատկապես քննարկվել են Օձունի տրանսպորտային հանգույցի փոփոխված նախագծի հետ կապված հարցեր։ Օձունի խաչմերուկում երթևեկության բարելավման նպատակով կատարվում են նախագծային փոփոխություններ, տրվում են որոշակի լուծումներ։