14 սեպտեմբերի 2020 - 12:22 AMT
Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Սոչիում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան, նա Սոչիում հանդիպելու է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին։

Կրեմլից փոխանցում են, որ երկրների առաջնորդները քննարկելու են տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման հարցերն ու հեռանկարները։ Հատկապես ուշադրության են արժանանալու համատեղ խոշոր նախագծերը՝ առևտրատնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում։

Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնում է վերընտրվել 2020-ի օգոստոսի 9-ին։ Ընտրություններից հետո այդ երկրում զանգվածային բողոքի ակցիաներ են, ընդդիմությունն ու քաղաքացիները չեն ընդունում նախագահական ընտրության արդյունքները։ Ցույցերը պարբերաբար ցրվում են բիրտ ուժով, քաղաքացիների ու ուժայինների միջև բախումներ են լինում։