14 սեպտեմբերի 2020 - 12:24 AMT
Կորոնավիրուսի 2 նոր դեպք՝ Արցախում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի (Covid-19) 2 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրները Ստեփանակերտի և Նորշենի բնակիչներ են, որոնք նախօրոք մեկուսացված էին և կորոնավարակի տարածման առումով վտանգ չեն ներկայացնում:

Առողջացել է ևս 1 քաղաքացի:

Համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 337 մարդու մոտ, որից 296-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում՝ 39, ընդհանուր մեկուսացված է 81 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 64 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ կատարվել է 12,935 փորձանմուշի հետազոտություն։

Արցախում 2020-ի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։