14 սեպտեմբերի 2020 - 12:51 AMT
Տիգրան Ավինյանն արձակուրդ է գնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդ է տրամադրվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020-ի սեպտեմբերի 14-30-ը ներառյալ»: