14 սեպտեմբերի 2020 - 14:35 AMT
Կինն ամուսնուն արտագնա աշխատանքից հետ պահելու համար մեղադրել է դստերը բռնաբարելու մեջ

33-ամյա կինն անհիմն մեղադրել է իր ամուսնուն` անչափահաս դստեր հանդեպ սեռական բռնություն կատարելու համար, որպեսզի ամուսնուն հետ պահի արտագնա աշխատանքի մեկնելու մտքից։ Նա մտավախություն է ունեցել, որ ամուսինը Ռուսաստան մեկնելուց հետո իր մոտ հետ չի վերադառնա։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ սուտ մատնության հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: