14 սեպտեմբերի 2020 - 15:39 AMT
Միրզոյան․ ԱԺ խմբակցությունները և ՍԴ թեկնածուները հանդիպելու ցանկություն չունեն

Սահմանադրական դատարանի դատավարորների թեկնածուները չեն հանդիպել խորհրդարանաի բոլոր խմբակցություններն, որովհետև ոչ թեկնածուները, ոչ խմբակցությունները նման նախաձեռնություն չեն ունեցել։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ցանկացած նախաձեռնության դեպքում նա և աշխատակազմը վստահաբար կանեին ամեն ինչ հանդիպման համար։

ԱԺ նախագահը նման հայտարարություն է արել՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի քննադատական հարցին, թե ինչու նման հանդիպումներ չեն կազմակերպվել։

«Պետք է հավելեմ՝ ցավոք սրտի, հավանաբար, որևէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու, հետևաբար ԱԺ նախագահն ու աշխատակազմն առաջնորդվել են կողմերի ցանկություններով, տվյալ դեպքում՝ դրանց բացակայությամբ»,- ասել է Միրզոյանը։

ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացը։ Հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվեցին Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և մյուս դատավորների լիազորությունները։