14 սեպտեմբերի 2020 - 16:55 AMT
Մակունցը չի բացառել, որ Փամբուխչյանը կարող է վայր դնել մանդատը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով լուրերին, թե իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը կարող է հրաժարվել մանդատից, ասել է, որ չի բացառում դա։

Մամուլում հրապարակումներ եղան, որ Փամբուխչյանը պատրաստավում է նոր պաշտոն ստանձնել։

Մակունցն ասել է, որ նման քննարկում եղել է, բայց դեռ պետք չէ իրադարձություններից առաջ անցնել. «Չի բացառվում, որ նա մանդատը վայր կդնի», գրում է Panorama.am-ը։

Դիտարկմանը, թե ԼՀԿ-ն նախատեսում է անվստահություն հայտնել ԿԳՄՍ նախարարին, արդյո՞ք վերջինիս աշխատաքները գոհացնում են «Իմ քայլին»՝ իշխանական պատգամավորն ասել է, որ որևէ մեկը չունի մոտեցում, թե կատարյալ կերպով է աշխատում։

«Մենք չենք կարծում, որ մոտեցումների վերանայման, աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու, քննադատություններին ականջալուր լինլու անհրաժեշտություն չունենք։ Ես կարծում եմ, որ նման մերժողական մոտեցումը մեզ հարիր չէ»,- եզրափակել է Մակունցը։

Փամբուխչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է, մինչև պատգամավոր դառնալը եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։