14 սեպտեմբերի 2020 - 18:24 AMT
Գերմանիայի նախկին գաղութները փոխհատուցում են պահանջում

ХХ դարի սկզբին կայսերական Գերմանիան ագրեսիվ գաղութատիրական քաղաքականություն էր վարում Աֆրիկայում, իսկ հիմա նախկին գաղութները պահանջում են հատուցել իրենց վնասները։

Նրանք նաև ներողություն են պահանջում գերմանացիների կատարած հանցագործությունների համար, գրում է Deutsche Welle-ն։

Նամիբիան բանակցում է Գերմանիայի կառավարության հետ հերերո և նամա ցեղերի ցեղասպանության դիմաց փոխհատուցման վճարման շուրջ։ Փոխհատուցում է պահանջում նաև Տանզանիան, որը մեղադրում է Գերմանիային Մաջի-մաջի ապստամբությունը ճնշելու մեջ։ Վերջերս նմանատիպ պահանջ է ներկայացրել նաև Բուրունդին՝ գերմանական և բելգիական գաղութարար իշխանությունների «ագրեսիայի» համար։

«Դաշնային կառավարությունը, կարծես, զարմացած է այս պահանջներով, թեև վաղուց արդեն պարզ էր, որ այս թեման չի կարելի լոռւթյան մատնել»,- ասել է Համբուրգի համալսարանի Աֆրիկայի պատմության պրոֆեսոր Յուրգեն Ցիմերերը։

1885-1919թթ․ Գերմանիան մեծությամբ երրորդ եվրոպական գաղութարար տերությունն էր Աֆրիկայում՝ զիջելով միայն Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Գերմանական կայսրությունը գաղութներ ուներ գերմանական հարավ-արևմտյան Աֆրիկայում՝ ներկայիս Նամիբիա, գերմանական Արևելյան Աֆրիկայում՝ ներկայիս Բուրունդի, Ռուանդա և Տանզանիա, առանց Զանզիբար կղզու։ Գերմանիային էին պատկանում նաև այսօրվա Տոգոյի, Գանայի և Կամերունի հողերը։ Առաջին աշխարհամարտում Գերմանիայի պարտութունից հետո, գերմանական գաղութները բաժանվեցին դաշնակիցների միջև, ըստ Վերսալի խաղաղ պայմանագրի։

Photo. AFP/Getty Images