14 սեպտեմբերի 2020 - 19:33 AMT
Ադրբեջանը թույլ չի տվել իր օդային տարածք մտնել Սիրիայից վերադարձով ռուսական ինքնաթիռներին

Ադրբեջանն արգելել է Սիրիայից վերադարձող Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռի թռչել իր օդային տարածքով։ Ինքնաթիռները ստիպված են եղել ճանապարհը շրջանցել Թուրքմենստանով։

«Զապիսի օխոտնիկա» տելեգրամյան էջը գրում է, որ Ռուսաստանի ՌՕՈւ ինքնաթիռները վերադառնալիս եմ եղել Սիրիայից՝ Կասպից ծովի տարածքով:

Ադրբեջանի օդային տարածքին մոտենալուն պես Իլ-76ՄԴ տրանսպորտային ինքնաթիռը և A-50 հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռը ստիպված են եղել շրջվել և հեռանալ։