15 սեպտեմբերի 2020 - 12:59 AMT
Սահմանին կրակոցներ չեն եղել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե Տավուշի սահմանին իրավիճակը կրկին լարվել է, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ իրենց ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել։

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ սահմանի նշված հատվածում ընդհանրապես կրակոցներ չեն արձանագրվել ոչ հայկական զինված ուժերի, ոչ էլ հակառակորդի կողմից։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: