15 սեպտեմբերի 2020 - 16:49 AMT
Բեյրութում հրդեհվել է Զահա Հադիդի նախագծած շենքը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կրկին հրդեհ է բռնկվել։ Այս անգամ վառվել է հանրահռչակ Զահա Հադիդի նախագծած պատմական շենքը։

Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը և մարել։

Edaily-ի փոխանցմամբ՝ տուժածների մասին տվյալներ չկան։

Շենքի շինարարություն ընթանում էր տարիներ, այն մոտ էր ավարտին: Հրդեհի կադրերը հրապարակել են թվիթերյան օգտատերերը։

Զահա Հադիդը ծնունդով իրաքցի բրիտանացի ճարտարապետ և դիզայներ էր։ 2004 թ. դարձել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին արժանացած առաջին կին ճարտարապետը։

Բեյրությում հրդեհ էր բռնկվել նաև սեպտեմբերի 10-ին։ Վառվել էր նավահանգստի պահեստը, որտեղ նավթ և անվադողեր էին պահվում։ Դրանից ավելի վաղ հզոր պայթյուններ էին եղել օգոստոսի 4-ին։ Պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան էր եղել։ Քաղաքի բազմաթիվ հատվածներ ավերվել էին պայթյուններից, մոտ 200 հոգի մահացել էր: