12 փետրվարի 2009 - 15:08 AMT
Մոսկվայի մերձակայքում սպանվել են հայաստանցի մայր ու որդի
Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում չորեքշաբթի երեկոյան դանակի բազմաթիվ հարվածների արդյունքում զոհվել են հայաստանցի մայր ու որդի, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Մարզի իրավապահ մարմիններում եղած աղբյուրի խոսքերով, Սաֆոնովո գյուղում 16:00-ին շտապ օգնությանը հիվանդանոց է տեղափոխել 50-ամյա ոչ մի տեղ չաշխատող տեղաբնակ կնոջն ու նրա 12-ամյա որդուն, որը միջնակարգ դպրոցի աշակերտ է: Երկուսն էլ հիվանդանոցում մահացել են դանակով հասցված բազմաթիվ վերքերից:

Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել, ընթանում է դատավարություն: Թե ինչ հանգամանքներում են հայտնաբերվել տուժածները, չի հաղորդվում: