16 սեպտեմբերի 2020 - 10:32 AMT
«Զվարթնոցը» հրապարակել է թռիչքներ վերսկսած ու վերսկսող ավիաընկերությունների ցանկը

«Զվարթնոց» օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը։

Օդանավակայանից տեղեկացնում են, որ Aeroflot Russian Airlines-ը Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի ու շաբաթ օրերին, իսկ սեպտեմբերի 27-ից կիրականացնի նաև կիրակի:

Air France-ը Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Austrian Airlines-ը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 2-ից կիրականացնի նաև ուրբաթ օրերին:

Belavia-ի Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթերն իրականացվում են ամեն օր:

Fly Dubai-ի Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով չվերթերն իրականացվում են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Middle East Airlines-ի Բեյրութ-Երևան-Բեյրութ երթուղով չվերթերն իրականացվում են շաբաթ օրերին:

Օդանավակայանից հայտնում են նաև, որ Qatar Airways-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Sky Up-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ukraine International Airlines-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:

Մի շարք ավիաընկերությւոնների չվերթեր էլ կսկսեն առաջիկայում։ Մասնավորապես, Air Cairo-ն սեպտեմբերի 17-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին: AMC Airlines-ը սեպտեմբերի 19-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ-Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ օր:

Armenia Airways-ի Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթերը կվերսկսվեն սեպտեմբերի 20-ից և կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Air Arabia-ի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը կվերսկսեն հոկտեմբերի 11-ից և կիրականացվեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

S7 Airlines-ի Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթերը հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 24-ը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

FlyEgypt-ի Շարմ էլ Շեյխ-Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթերը կիրականացվեն սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 23-ը՝ յուրաքանչյուր ուրբաթ օր։

«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են նաև, որ ավիաընկերությունների չվացուցակում հնարավոր են փոփոխություններ՝ պայմանավորված համավարակով։