16 սեպտեմբերի 2020 - 12:40 AMT
«Գազպրոմ Արմենիա». Գազի խողովակին զոդված խաչը հեռացվել է

Երևանի Սարի թաղում գազի խողովակի վրա զոդված խաչը հանվել է, PanARMENIAN.Net-ին ասացին «Գազպրոմ Արմենիայից»։

«Մեր տեղեկություններով՝ խաչը գազատարի վրայից տեղափոխվել է այլ տարածք, այլ մանրամասներ չունենք»,- նշեցին «Գազմպրոմից»։

ՀՀ-ում մի քանի օր սոցցանցերում քննարկվում ու տարածվում էր Սարի թաղում գազի խողովակի խողովակի վրա զոդված խաչը։

Օգտատերերը, մասնավորապես, անդրադառնում էին գազի խողովակի վրա զոդում կատարելու հարցին անվտանգության տեսանկյունից։